Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականներն առնետներին սովորեցրել են iPad օգտագործել

Գիտնականներն առնետներին սովորեցրել են iPad օգտագործել

Ամերիկյան կենսաբանները պարզել են, որ առնետների հիշողության և ուսուցման ոլորտի հետազոտությունների համար շատ հարմար են Apple պլանշետային համակարգիչները: Գիտնականների հետազոտությունը կհրապարակվի Behavioural Processes ամսագրում, հաղորդում է lenta.ru-ն:

 

Առնետների վարքի ուսումնասիրության համար գիտական խումբը հատուկ խցիկ է պատրաստել, որի մի պատը ամբողջությամբ զբաղեցնում էր ուղղահայաց տեղադրված Apple iPad-ը: Պլանշետի վրա հետազոտության հեղինակները ցուցադրել են երկրաչափական պատկերներ, որոնք առնետները պետք է հիշեին:

 

Գիտնականները մի քանի փորձեր են իրականացրել, որոնք տարբերվել են առնետների կողմից Apple iPad-ի հետ վարվելու սովորելու մեթոդաբանությամբ:

 

Կրծողներին ներկայացվում էր պատկեր, որը, փոքր դադարից հետո փոխարինվում էր այլով: Կենդանին պետք է հիշեր առաջին պատկերը և համադրեր այն նորի հետ:

Հետաքրքիր է, որ երբ գործողություններից մի տարբերակի դեպքում, առնետը պետք է չսեղմեր պլանշետը (օրինակ, երբ նոր պատկերը նախորդից չէր տարբերվում), ուսուցումը վատ էր անցնում: Ուսուցման խթան էր հանդիսանում սնունդը: Իսկ այլ դեպքում, երբ պետք է սեղմվեր այլընտրանքային տարբերակներից մեկը, կրծողները արագ սովորում, ընտելանում և օգտագործում էին Apple iPad-ը: Նրանք արագ հասկանում էին, թե ինչպես և ինչ պետք է անել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ